Հունիսի 27-ին,Վանաձորի <<ՀԿ կենտրոն>> հկ-ի շենքում տեղի ունեցավ <<Հայաստանի երիտասարդությունը>> ծրագրի առաջին հանդիպում-քննարկումը:Ըստ կազմակերպչական խմբի`ծրագրի հիմնական նպատակն էր ամբողջ Հայաստանի(և ոչ միայն)երիտասարդությանը մեկ բլոգի ներքո համախմբելը,նրանց միջոցով երիտասարդական հիմնախնդիրների վերհանելը և հետագայում,ինչու ոչ,դրանց լուծումը:
Բլոգն ունի նաև առավելություններ: Այստեղ ոչ մի կերպ չի կարող տեղադրվել գովազդ,և հոդվածներ տեղադրելը չի պահանջում լրագրողական որոշակի կրթություն: Ծրագիրը նախատեսում է նաև ազատ շփում և ընկերական հանդիպումներ:
Գոռը նաև ցույց տվեց բլոգի նախնական տեսքը և բլոգի հետ աշխատելու կարգը:
Ըստ իս` ծրագրի առաջին հանդիպումը հաջողված էր,և այն կունենա այդպիսի հաջող շարունակություն:
Յանա Հովհաննիսյան